Հայաստանի եվրոպական համալսարանում տեղի ունեցավ «Իրազեկություններ՝ միտված միջազգային նորարարական նախագծերին»․ Էրազմուս+ CompIIT նախագծի մեկնարկային հանդիպումը

Մեկնարկային հանդիպմանը մասնակցեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության Ծրագրի պատասխանատու Ռոզալբա Նարդելին, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, Երևանի հեռահաղորդակցության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան, CompIIT ծրագրի համակարգող, ՀԵՀ շարժունության և դրամաշնորհների դեպարտամենտի ղեկավար Գոհար Ավետիսյանը: Հանդիպմանը ողջունի խոսքով հանդես եկավ Հայաստանի եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը, ով, բարձր գնահատելով ծրագրի նշանակությունն ու հեռանկարները նորարարական կրթության զարգացման գործում, մաղթեց հանդիպման մասնակիցներին արդյունավետ աշխատանք և հաջողություն:

Հիշեցնենք, որ մարտի 9 և 10-ին Հայաստանի եվրոպական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի եվրոպական համալսարանի համակարգմամբ Էրազմուս+ ծրագրի «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» Գործողություն 2-ի շրջանակում Հայաստանի, Գերմանիայի և Բելգիայի համալսարաններից կազմված կոնսորցիումի հետ համատեղ իրականացվող «Իրազեկություններ՝ միտված միջազգային նորարարական նախագծերին» Էրազմուս+ CompIIT նախագծի մեկնարկային հանդիպումը: Նախագծի նպատակն է պատրաստել հայ ուսանողներին միջազգային, թվայնացված և նախագծային աշխատանքային միջավայրին՝ զարգացնելով նրանց նախագծեր իրականացնելու և հաղորդակցման հմտություններն ու ձեռնարկատիրական կարողությունները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *